ԼՂ մասով ձևակերպումները հակասում են Չմիավորման Շարժման սկզբունքներին. ԱԳՆ-ն դատապարտում է

  • 28.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 67

Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման Շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթաժողովի աշխատանքներին։  Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ՝ Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:


«Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ Գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։


Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման Շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որևէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։


Ադրբեջանում և Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն վարել են անհանդուրժողականության և ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի և անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար:


Նրանք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը: Հայաստանը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը:


Հայաստանը կոչ է անում Չմիավորման Շարժման անդամ պետություններին ցուցադրել պատասխանատվություն և հարգանք բանակցությունների նկատմամբ և գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը և ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

  • 28.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 71

Հոկտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:


Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հունանյանի՝ պատժից վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չի հասնի. բացասական զեկույց են տվել

  • 28.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 58

2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց:


2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:


Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն մամուլի ծառայությունը:


Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:


Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:


Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:

Turkish press: US support for terrorists in Syria ‘tragedy,’ says Turkish presidential spokesperson – Turkey News

The U.S.’ supporting, arming, and financing a terrorist network in Syria since the Obama administration period is the real “tragedy”, said Turkey's presidential spokesman.

In an interview with CNN's Becky Anderson over phone, İbrahim Kalın said Turkey had tried very hard for a long time to reach a deal with the U.S. about Syria.

He recalled that Turkey raised its concerns about national security at every platform and said it cannot let formation of a terror corridor along the Turkey-Syria border.

But unfortunately, our calls have fallen on deaf ears,” Kalın said.

The Turkish official reiterated that the so-called SDF or YPG in Syria is PKK, which was registered both by the CIA and the U.S. State Department reports.

The PKK is listed as a terrorist organization by Turkey, the U.S. and the European Union. The YPG is the Syrian offshoot of the PKK.

“Now what is ironic and what is tragedy is the fact that the United States is arming and supporting a Marxist-Leninist separatist terrorist organization in Syria [to fight against ISIL],” Kalın said.

He emphasized that Turkey offered other elements such as the Free Syrian Army, other local elements, Turkmen, non-PKK Kurds and Turkish soldiers to fight against ISIL.

YPG/PKK used ISIL as ‘bargaining chip

Kalın also addressed Turkey’s recent anti-terror operation in northern Syria.

He said: “This is serious because YPG/PKK in Syria is gaining ground, occupying non-Kurdish Arab towns, forcing people to flee, getting all these weapons from the United States free of charge, all in the name of fighting ISIS.” Kalın was using another acronym for ISIL.

On Oct. 9, Turkey launched Operation Peace Spring to eliminate terrorists from northern Syria east of the Euphrates River in order to secure Turkey’s borders, aid in the safe return of Syrian refugees and ensure Syria’s territorial integrity.

“But the reality is that as we have seen on the second day of the Peace Spring Operation, they let about 800 ISIS prisoners free. Why did they do that?” Kalın questioned.

“Because they used the ISIS prisoners to blackmail the United States and Europeans claiming that without them, the fight against ISIS will not be successful,” he said and added that the situation was the opposite and the YPG/PKK terror group used ISIL as a “bargaining chip”.

Kalın said YPG/PKK’s actions on the ground also proved that they were not genuinely interested in fighting ISIL but rather creating some kind of an autonomous region with a clearly separatist agenda.

Responding to the claims that Turkey-backed forces on the ground committed war crimes, Kalın said Turkey “takes allegations of war crimes or any kind of executions very seriously.”

“Our soldiers have always been very careful. The militia that we support in Syria also have been careful in not attacking the civilians,” he said.

On the concerns of some people, countries, and analysts that the civilians would be harmed, hundreds of thousands of people would be fleeing, the Kurdish people would be attacked, demography would change, Kalın said: “None of that happened.”

He later recalled the violence in Morocco and Iraq’s Mosul.

“Compare it with what happened in Morocco where 4,000 civilians were killed, compare it with what happened in Mosul where anywhere between 9,000 and 11,000 civilians were killed in the operations. They've been recorded, they've been documented in reports by Amnesty International and Human Rights Watch.”

Referring to another report by these two human rights organizations, Kalın said the YPG/PKK amounted to war crimes by razing villages to the ground and forcing people to flee in Syrian areas such as Tel Abyad and Ras al-Ain which Turkey cleared of terrorists during Operation Peace Spring.

Responding to the YPG/PKK’s claims that the religious minorities have been suffering in the areas held by Turkish-backed forces in Syria, Kalın said the terror group was using the Christian minorities as a selling point to the American public and to the Trump administration “as if they were the guardians of this community.”

“To the contrary, just listen carefully to what the Christian original domestic Syrian Christian communities have been saying very loudly. Listen to the president of the World Aramaic Council of Assyrian Aramaic and Assyrian Christians. In fact, they've been saying that it's the YPG that kidnapped Christian children and enlisted them in their ranks to fight against Turkey and other opposition forces. … Just recently, they bombed a church and tried to blame it on Turkey,” Kalın said.

He underlined that Turkey protected the Christian minorities when it opened its doors to almost 4 million Syrian refugees over the last five or six years.

“We've never asked anybody about their religion or ethnicity or their region. Kurds have come, Arabs have come, Sunni Muslims have come, Christians have come to Turkey.

“Just listen to what our own Christian minorities have been saying over the last 10 days in Turkey, the Armenian Church, the Aramaic church, the Syrian church, the Syria, these are some of the oldest churches in the world.

“And they've been praising our Operation Peace Spring and telling the truth. So, instead of listening to the original people who suffered under the oppression of YPG, now, you're giving the floor to people to spread this nonsense,” Kalın concluded.

Verelq: Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 176

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ արգելանք է դրված կալանավորված անձ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:


«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,- ասված է պարզաբանման մեջ:

Verelq: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց. շաբաթն առաջնագծում

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 169

Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:


ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Verelq: Որևէ անճշտություն Հայաստանի մասով չկա. Համաշխարհային բանկն արձագանքում է Արթուր Ջավադյանին

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 178

Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որեւէ անճշտություն չի պարունակում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն.


«Մեր տեսակետից, որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»:


Մասնավորապես, Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:


«Դա այն չէ, ինչ կառավարությունը կարող է հեշտությամբ անել ինքնուրույն: Այն անշուշտ չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», – նշում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:


Վալենտինա Սալթայնը միաժամանակ մատնանշեց Հայաստանի կողմից անցած տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, որոնք ուղղված է բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դա շինարարության իրավունքի ստացման գործընթացի բարելավումն է, հարկային ոլորտի բարեփոխումներն ու միջսահմանային առեւտրի հայտարարագրերի թվայնացումը.


«Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ հաջող է գործում: Որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ եւ այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար ժամանակ է անհրաժեշտ»:


Հայաստանի անմիջական չորս հարեւաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, բիզնեսի իրականացման դյուրինության չափանիշներով Հայաստանից ավելի լավ վիճակում են, մինչդեռ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:


Բիզնեսի դյուրինության տեսանկյունից 2020 թվականին Համաշխարհային բանկն առաջատար է ճանաչել Նոր Զելանդիային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Առավել վատ է վիճակը Վենեսուելայում, Էրիթրեայում եւ Սոմալիում:

ԱՄՆ-ն Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 171

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները:


Այս մասին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է նա:


Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլեւ յուրաքանչյուր այլ ընկերության վրա:

Հունաստանի նախագահը նոյեմբերի սկզբին կժամանի Հայաստան

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 164

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:


Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 5-6-ը:


Վերջին անգամ Հունաստանից նախագահի մակարդակով այց Հայաստան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ պետական այցով ժամանել էր Կարոլոս Պապուլիասը:

Քսան տարի առաջ գլխատվեց Հայաստանը. գնդակը Նաիրի Հունանյանի դաշտո՞ւմ է

  • 27.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 123

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերի վերցվել։


Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։


Ահաբեկիչներն են` Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան:

Համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկչությունն իրականացրած Նաիրի Հունանյանը իր նախաձեռնության կազմակերպել է գործողությունը, մշակել մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով, և իրականացրել այդ ամենը:


2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը, մասնավորապես, գրում է.


«Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:


Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:


Երկու տարի առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, հայտարարել էր, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Ըստ նրա, հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն և միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են:


«Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետևաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտել էր Արամ Սարգսյանը:


2018 թվականին Հայաստանում փոխվեց իշխանությունը: Այսօր շատ են սկսել խոսել Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման մասին: Իսկ օրերս հայտնի դարձավ, որ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արդեն իսկ հայտարարել է, որ ելքը պարզ է՝ այն կմերժվի, բայց ակնհյատ է, որ Նաիրի Հունանյանը դառնում է քաղաքական ակտոր, քանի որ բոլորը հորդորում են նրան խոսել ու բացահայտել ողջ ճշմարտությունը: Եվ սա իր մեջ կարող է վտանգավոր հեռանկարներ պարունակել: