Փաշինյանը կմեկնի Դավոս. նա մասնակցելու է համաշխարհային համաժողովին

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 117

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Այս մասին իր Facebook-յան էջի միջոցով հայտնել է Նիկոլ Փաշինյանը:


«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», – ասված է Փաշինյանի գրառման մեջ, որտեղ նա տեղադրել է նաեւ հոդվածի հղումը:

Հայտնի է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 135

Ազգային ժողովը հաստատել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:


Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն): Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»):


Փոխարինող անդամներն են՝ Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 115

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:


Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ:


Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:


Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ: 


Հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:


Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 135

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։


Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը:


Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:


Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Մամուլ. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան

  • 19.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

38
 364

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամը» գրում է. «Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով: Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիգլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաև այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը: Նույնն է նաև մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը: Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: 168.am-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի և նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին: «Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչև մարզպետ նշանակվելը որևէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաև այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):


Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց և դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թևոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում: Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:


«Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց առաջ դեռ գիտեի, որ մահակով առաջինն իմ հետևից է ընկելու: Եվ չսխալվեցի… սկզբում հասկացրեց, որ կամովի հեռանամ, հետո սրա-նրա միջոցով խաբար ուղարկեց, սպառնաց, թե՝ բան-ման կբացահայտեմ, թող գլխին փորձանք չբերի, նորից հրաժարվեցի: Փորձ արեցի դեմ առ դեմ խոսել, մտածելով՝ գործատու-ենթակա փոխհարաբերություններ են, կարելի է պարզաբանել, հարթել, բայց խուսափեց, ստացված միակ հանդիպմանն էլ մարզպետը «մեծահոգաբար» խորհուրդ տվեց՝ գնա ազատման դիմումդ գրի, գնա արձակուրդ՝ ինչքան կուզես հանգստացի: Ու այսպես սադրանքներով ու շանտաժներով մարզպետի հետ հեռակա դիսկուրսն ամիսներ տևեց:


Փորփրեց, անվերջանալի ստուգումներ իրականացրեց, հետո հարկադրեց ազատման դիմումս գրեմ, դարձյալ հրաժարվեցի, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շուրջ 10 հոգու հրավիրում էր կաբինետ, իմ պաշտոնն առաջարկում, հրաժարված կոլեգաներս էլ դուրս էին գալիս ու զանգում էին ինձ: Վերջին թեկնածուն, ում վրա նա կանգ առավ, իմ տեղակալն էր: Սամվել Խաչատրյանը ևս հրաժարվել էր գնալ մարզպետի հետ դավադիր գործարքին, բայց երբ եկավ ինձ պատմեց, խնդրեցի վերադառնալ մարզպետարան և համաձայնություն տալ, միայն թե իմ փոխարեն օդից մեկին չնշանակի, ու գա ստեղծածը վարի տա: Այդպես էլ եղավ: Մարզպետը տեղակալիս համաձայնությունը ստանալով՝ անմիջապես իր ձեռքով ազատմանս հրամանը տվեց»: Վիրաբույժ Մելքոն Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երևանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» և «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: Երևան է տեղափոխվել նաև Արտաշատի ԲԿ-ից մարզպետի ձեռամբ հեռացված ղեկավարը, նրան ազատման հենց հաջորդ օրն իր մասնավոր՝ «Վարդանանց» կլինիկայում աշխատանքի է տեղավորել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը՝ որպես անեսթեզիոլոգ:


Ստացվում է, որ նոր իշխանությունների հռչակած Նոր Հայաստանում ուրբանիզացիայի խնդիրը լուրջ է լինելու, պաշտոնյաների արձակած հրամաններն ի բարօրություն մեկի և ի վնաս մի ամբողջ մարզի ազգաբնակության առողջության պահպանման կարող են լինել: Ինչ խոսք, հնարավոր է՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ունի լայն հնարավորություններ, ինչպես նաև գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանը, և իրենց կարող են թույլ տալ անհրաժեշտության դեպքում ընտանիքի անդամների բժշկվելու համար դիմել Երևանի կամ արտասահմանյան երկրների լավագույն կլինիկաներ: Իսկ մեղավո՞ր են արդյոք օրվա հացով ապրող խեղճ գյուղացիները, որոնք այս երկու անձանց քմահաճույքների զոհը պիտի դառնան: Չէ՞ որ մարզը դատարկել են բժիշկներից, և սա արդեն լուրջ հարց է, որ պիտի Առողջապահության նախարարության, Տարածքային կառավարման նախարարի և Արարատի մարզի բնակիչների ուշադրության տիրույթում գտնվի: Հ.Գ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Ռազմիկ Թևոնյանն Արարատում ավանդաբար առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունից, ու այդպես էլ չի ընտրվել, բայց այսօր նրա որդին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար: Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչեւ 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա: Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»:


«Փաստ» թերթը գրում է. «Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաեւ այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձեւ է: Ի պատասխան, նա նշեց. «Եթե անդրադառնում ենք հենց կարմիր գծերում մեքենայի կայանմանը, ապա այդ հատվածում, որը մեքենայի կայանման թույլատրելի վայր է համարվում, մեքենան կարող է անգամ առանց պետհամարանիշի կայանել: Ընդ որում՝ թույլատրելի վայրում կայանած մեքենան չի կարող տարհանվել կամ վարչական արձանագրություն կազմվել այդ մեքենայի նկատմամբ:


Բայց մենք սրանով, իհարկե, չենք ողջունում համար փակելը, մենք ընդհանրապես դեմ ենք համար փակելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրելի հատվածում կարող ես մեքենադ կայանել: Այսինքն՝ փողոցների այն հատվածներում, որտեղ ագելված չէ կայանելը, բակերը եւ այլ նման վայրեր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ փակած համարներով են երթեւեկում կամ անթույլատրելի վայրում են դա անում, բնականաբար, ողջունելի չէ: Հիմա սա ուղղակի ծայրահեղ քայլ է, որովհետեւ արդեն ամիսներ շարունակ վարորդներին փորձում են մոլորեցնել. անընդհատ մատնանշում են կարմիր գծերի վերաբերյալ գալիք փոփոխությունների մասին, բայց դրանք, այդուհանդերձ, չեն իրականացվում»: Դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ ձեր հորդորը ճիշտ կընկալվի վարորդների կողմից, մեր զրուցակիցն արձանագրեց. «Այո, քանի որ ընդգծել ենք «կարմիր գծերի մեջ» ասվածը: Կան մարդիկ, որոնք խաչմերուկների մեջ են կանգնում փակ համարներով, մենք մշտապես քննադատել ենք այդ երեւույթը: Այստեղ խոսքը թույլատրելի վայրում կայանելու մասին է»: Իսկ թե առհասարակ կարմիր գծերի առումով ի՞նչ է առաջարկում «Վարորդի ընկերը», ԻՀԿ համահիմնադիրը նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունեցել եւ շատ–շատ առաջարկություններ ներկայացրել: Առաջարկներից մեկը, ըստ Ս. Ղահրամանյանի, կայանատեղիի գումարը գույքահարկի մեջ մտցնելն է: «Ընդհանուր առմամբ, իմաստն այն է, որ անհարկի վարչարարություն չիրականացվի: Այսինքն՝ «կարմիր գծերը» ներդրվել է տուգանելու համար: Վճարելով 100 դրամ՝ մարդիկ ուղղակի իրենց ապահովագրում են, որ 5000 դրամով չտուգանվեն»,–ասաց նա:


Առաջարկներից մեկն էլ ավելի հարմար տեղերում կայանատեղիներ կազմակերպելն է: «Պատճառն այն է, որ բոլոր վայրերում հնարավոր չէ կայանատեղիներ կազմակերպել: Ընդ որում՝ առաջարկել ենք մի շարք փողոցներում ընդհանրապես արգելել կայանումը, որ թոթափենք երթեւեկության խնդիրները, խցանումները: Բացի այդ, տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են գործել: Սա եւս առաջարկ է»,–նշեց մեր զրուցակիցը՝ բերելով նաեւ Պրահայի օրինակը, որտեղ, նրա խոսքով, վճարովի կայանատեղիների հարցը շատ լավ լուծում ունի: «Քաղաքապետը կարող է հենց այնտեղի փորձը ներդնել Երեւանում: Այնտեղ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր արժեքներ են գործում: Ընդ որում՝ կարելի է տարբեր տարիֆներ մտցնել, օրինակ՝ քաղաքացին իր բնակության վայրում կարող է ընդհանրապես գումար չտալ»,–նշեց նա: Սերգեյ Ղահրամանյանը շեշտեց, որ սեղմ ժամկետներում զգալի փոփոխություններ են ակնկալում: «Առաջին հերթին՝ խնդիրն ապօրինի վարչարարությունն է: Սխալ վարչարարություն է իրականացվում, որի հետեւանքով մարդկանց ապօրինի տուգանքներ են ուղարկվում: Իսկ հետագայում կարմիր գծերի ընդհանուր գաղափարի շուրջ փոփոխություններ եւ ճիշտ ներդրում ենք ակնկալում: Ամիսներ շարունակ ասվում է, որ փոփոխության է ենթարկվելու, ընդ որում՝ եկել է քաղաքային իշխանություն, որը եւս դեմ է կարմիր գծերին: Բայց այդ ամենը չի փոխվում, թեեւ ասվում է՝ կփոխենք: Արդեն զգալի ժամանակահատված է անցել, բայց վարչարարության մեջ որեւիցե բան չի փոխվել, ապօրինի, առանց փաստերի վարչական արձանագրություններ են կազմվում: Կան վարորդներ, որոնք անգամ ցույցեր իրականացնելու ցանկություն ունեն: Մենք մշտապես հորդորում ենք, որ մի փոքր էլ սպասեն, որովհետեւ նույն վարորդների կողմից ընտրված քաղաքային իշխանությունը պետք է ինչ–որ բան փոխի այս ոլորտում:


Ընդ որում՝ մենք չենք ասել վերացրեք եւ վերջ: Մենք առաջարկել ենք խելամիտ լուծումներ, որ մարդկանց նկատմամբ անհարկի վարչարարություն չիրականացվի, լինի արդյունավետ մեխանիզմ, որը կնվազեցնի մեքենաների մեծ խտությունը: Իսկ Կենտրոնում եւ Արաբկիրում մեքենաների խտությունը, կուտակումը շատ ավելի մեծ է, քան մյուս համայնքներում»,–եզրափակեց նա»:

Հայաստանի մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականությունը կաղում է. քաղաքագետ

  • 19.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 84

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողումներից մեկին, որն, ըստ նրա, չափազանց կարևոր է շտկել:

Facebook-ի իր էջում նա գրում է.

«Հայաստանի համար Մերձավոր Արևելքը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Աշխարհում չկա մեկ այլ տարածաշրջան, որտեղ հայերս ունենանք այդքան սփռված համայնք, քաղաքական ազդեցություն, մշակութային հարստություն, եկեղեցապատկան կարևորագույն արժեքներ, համակեցության փայլուն օրինակներ, ինչու չէ նաև` թշնամիներ, ախոյաններ ու մարտահրավերներ:

Եվ այս ամենի հետ մեկտեղ, ցավոք մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն, կամ, առավել ևս` ռազմավարություն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը

  • 19.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 83

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նիստին:


Ինչպես VERELQ-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն ու դրանց ուղղությամբ 2019 թվականին նախատեսվող աշխատանքները: Նիստի ընթացքում նաև հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:


Մհեր Գրիգորյանը՝ որպես ԵՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար:

Դավոս, Գերմանիա, Մոսկվա. Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցելությունների աշխարհագրությունը

  • 19.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 87

Դավոս այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: Այս մասին վարչապետը հայտնեց Facebook-ի ուղիղ եթերում` նշելով, որ այցը կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով:

«Դավոսից վերադառնալուց հետո ես փետրվարի մեկին կմեկնեմ Գերմանիա»,- ասաց նա: Բացի այս, առաջիկայում ևս մեկ այց է սպասվում, Մոսկվա: Փաշինյանը տեղեկացրեց, որ քանի որ Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում, ապաև նա կմեկնի Մոսկվա, որտեղ ելույթ կունենա ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայանում։

Հիշեցնենք, Փաշինյանը վաղը` կիրակի օրը, կմեկնի Դավոս:

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և հիշատակել Լեռնային Ղարաբաղը

  • 19.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 124

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի պարոն վարչապետ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:


Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և  հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:


Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Azerbaijan Helped: Fast Response by Yerevan and Tehran

Lragir, Armenia
Jan 19 2019

The Armenian Ministry of Defense informed a few days ago that the meeting of the head of defense policy Levon Aivazyan met with the military attache of the Iranian Islamic Republic Mahdi Vejdani at the ministry. Aside from issues relating to bilateral relations on defense, the upcoming activities, they dwelled on the statement by the Chief of Staff of the Iranian army Mohammad Baghiri in Baku, as reported by the Azerbaijani press.

According to the Azerbaijani press, Baghiri stated that the territories of Artsakh are Azerbaijani territories. This information was also reported by the Russian-language news of IRNA, the Iranian national news agency, with a reference to the Azerbaijani press and was removed after some time.

According to the statement of the Ministry of Defense, during the meeting with the head of the Department of Defense Policy the Iranian military attache in Armenia “reaffirmed” Iran’s balanced position on the Artsakh issue that has been expressed multiple times, highlighted that it has not changed, and information in press and multiple comments on it distort it. Underlining the high-level political relations between the two countries, the sides expressed confidence that there will be mutual high-level visits and there will be innumerable occasions to express official positions on different issues.

The traditional Azerbaijani distortions of the Iranian general’s statements overlapped with a careless statement by one of the members of parliament of the My Step majority in the Armenian parliament, triggering certain “distortions” in Armenia. Different circles of the former ruling system used this for an information offensive on the new government, presented the statement ascribed to the Iranian general as an answer to the mistake by the Armenian member of parliament.

It is beyond doubt that what happened was a mistake, quite careless and untimely, and such mistakes must be practically ruled out. At the same time, it will be an unserious approach, first of all towards Iran, to say that after this statement the chief of staff of the Iranian army answered.

First of all, it would be unserious in the sense that Iran with its centuries-old state, political, geopolitical traditions, style and philosophy is able to distinguish worrying tendencies from mistakes. Hence, Tehran is a quite serious actor to answer such mistakes with such statements which may, in deep, contradict to Iran’s strategic interests.

Hence only with an unserious opinion about Iran would it be possible to conclude that someone’s slip of the tongue in Armenia would instantly get answered with a statement by the chief of staff of Iran’s army in Baku. Moreover, later it became known that the statement had been ascribed to him.

At the same time, this ascription was in some sense assistance to Armenia and Iran to discuss the situation together and eliminate at least theoretical risks of misunderstanding and lack of understanding.

In this sense, official Yerevan was adequate and fast, organizing a meeting at the Ministry of Defense with the military attache to prevent continuation of both internal and external manipulative developments.

At the same time, there is an important acknowledgement of high-level political relations between the two countries and an announcement about upcoming mutual high-level visits which will be an occasion to express official positions on different issues.

In a deeper sense these must be an occasion to refresh the Armenian-Iranian agenda.